Միջազգային 

Մենք լավ գիտենք, թե հայերի հետ ինչպես ենք խոսելու. երրորդ կողմն ավելորդ է. Դավութօղլու

Թուրքական Huriyyet թերթի կայքի հաղորդմամբ`Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանականերում հանդիպել է Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների հետ, որի ժամանակ անդրադարձել է նաև հայկական թեմային:



Նա հատկապես անդրադարձել է Գերմանիայում վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տեղի ունեցող զարգացումներին. 

«Նրանք, ովքեր փորձում են Հայոց ցեղասպանության պնդումների միջոցով մեզ պատմության դասեր տալ, մենք ասում ենք, որ մենք Անատոլիայի ժողովուրդների, այդ թվում` հայերի հետ 1.000 տարի միասին ապրել ենք: Մենք լավ գիտենք, թե նրանց հետ ինչպես ենք խոսելու ու պատմությունը քննարկելու: Բոլոր երրորդ կողմերին, անկախ նրանից, թե ովքեր են, կոչ ենք անում ստվեր չգցել: Մենք լավ գիտենք` ում հետ որտեղ և ինչպես ենք խոսելու»:



Դավութօղլուն կրկին խոսել է իրենց արխիվները «բացելու» ու ցավերը «կիսելու» մասին:

Նույն շարքից