Միջազգային 

Իտալիան Ուկրաինայից պահանջել է ճանաչել Դոնբասի ինքնավարությունը

Ուկրաինական իշխանությունները պետք է ճանաչեն Դոնբասի ինքնավարությունը:

 

Այդ մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոն, նշելով, որ Իտալիան օժանդակում է Կիեւին, սակայն, երկրում անհրաժեշտ է իրականացնել բարենորոգումներ ու սահմանադրական փոփոխություններ, ինչը թույլ կտա վերջնականապես Դոնբասին ինքնավարություն շնորհել:

 

Նրա խոսքերով՝ Ուկրաինան պետք է շարունակի երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 

Արտգործնախարարը շեշտել է, որ Իտալիան, կրելով զգալի նյութական կորուստներ, շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն, իրողություն է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացումը բխում է Իտալիայի շահերից, ուստի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ուկրաինային անհրաժեշտ է ընդունել Դոնբասի ինքնավարության փաստը:

 

Վերջում նա ավելացրել է, որ Իտալիայի պաշտոնյաները շահագրգռված չեն ընդլայնել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները:

Նույն շարքից