Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի տոնական միջոցառումներին Թուրքիան կներկայացվի դեսպանի մակարդակով: Այդ մասին Ինտերֆաքսին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը չի բացառել Հաղթանակի տոնակատարություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանելու հնարավորությունը: