Օտարերկրյա հարցերով եվրախորհրդարանի հանձնաժողովը հավանության է արժանացրել հռչակագրի նախագիծը, որը կոչ է անում Մինսկի համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում խստացնել հակառուսական պատժամիջոցները:
Հռչակագրի նախագիծն ասամբլեայի քվեարկությանը կդրվի հունիս ամսին, հաղորդում է RIA Novosti-ն:
Ինչպես նշվում է փաստաթղթում, ՌԴ-ի կողմից Մինսկի պայմանները չկատարելու դեպքում «ԵՄ-ն պետք է ուժեղացնի պատժամիջոցները և քննարկի Ուկրաինային պաշտպանական ռազմամթերք և ռազմական այլ օգնություն ցուցաբերելու մասին»: