2016-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի մրցավազքին նոր թեկնածու է միացել:
ABC News-ի փոխանցմամբ` Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվելու է առաջիկա նախագահական ընտրություններում: Հայրենի Հոուփ քաղաքում համերգասրահում հավաքված հանրության առաջ նա ասել է, որ ինքը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու է:
Հաքաբին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու փորձ էր արել նաև 2008-ին, սակայն գործը առաջադրման չէր հասել: