Միջազգային 

Լավրով. Ռուսաստանը Ավստրայի հետ կքնարկի ճգնաժամային առաջնահերթ խնդիրներ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ռուսաստանը մտադիր է Ավստրայի հետ քննարկել մի շարք աշխարհաքաղաքական ու ճգնաժամային խնդիրներ:

 

Այդ մասին իր ավստրական կոլեգա Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով , որ Ռուսաստանի ու Ավստիայի միջեւ հարաբերությունները զարգանում են բավականին ակտիվ ու բեղնավոր, փոխադարձ հարգանքի ու վստահության պայմաններում:

 

Նրա խոսքերով, չնայած որոշակի սառեցման, կողմերը շարունակում են համագործակցությունը միջխորհրդարանական ու ֆեդերատիվ շրջանակներում:

 

Լավրովը նշել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ու միջազգային արենայում առկա մի շարք այլ գլոբալ հարցեր, վերջում ավելացնելով, որ Ռուսաստանն ու Ավստրիան շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ ու մինսկյան համաձայնագրերի կատարմամբ:

 

 

Նույն շարքից