Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանց նախօրոք հայտնելու, անսպասելի այցելություն է կատարել Սոմալի:
Պետքարտուղարը ժամանել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Հասան Շեյխի ու վարչապետ Օմար Աբդիիպռաշիդի հետ:
Հիշեցնենք, որ Քերիի այցը առաջինն է, երբ ամերիկյան նմանատիպ բարձրաստիճան պաշտոնյան այցելում է վերոհիշյալ աֆրիկյան երկիր:
Սոմալիում ընթանում են էթնիկ ու կրոնական ընդհարումներ, այստեղ իր գործունեությունն են ծավալում արմատական մի շարք խմբավորումներ, երկրի տնտեսությունը գտնվում է քայքայման եզրին, իսկ առափնյան շրջաններում մեծ ծավալ է ստացել ծովահենությունն ու մարդկանց առեւանգման դեպքերը: