ՌԴ և Ադրբեջանը բանակցություններ կսկսեն մրգի ու բանջարեղենի համար միևնույն մաքսային վերահսկումը սահմանելու համար: Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»: Այս մասին հրահանգել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Միևնույն մաքսային վերահսկումը սահմանելուց հետո նախատեսվում է, որ ձեռնարկատերերի ծախսերը կրկնակի կնվազեն, իսկ երկկողմ առևտուրը կկրկնապատկվի:
Բացի մրգերից և բանջարեղեններից, այս համաձայնությամբ կհեշտացվի նաև ադրբեջանական ծառերի, բույսերի, ծաղիկների, կանաչիների, ընկույզների մուտքը Ռուսաստան: