Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի ժողովրդին ու Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, տեղեկացնում է Новости-Грузия լրատվական գործակալությունը։
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ կապված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հետ: Մեծ հաղթանակը մեր ժողովուրդների անգին ձեռքբերումն է, որոնք ուս ուսի տված մարտնչել են դաժան թշնամու դեմ և համայն աշխարհը փրկել են նացիզմից: Այսօր մեր պարտքն է՝ սրբորեն հարգել ընկած հերոսների հիշատակը, ուշադրությամբ շրջապատենք պատերազմի ու աշխատանքային ճակատի վետերաններին: Համոզված եմ, որ մարտական եղբայրությունը, բարեկամությունը, որը թրծվել է պատերազմի խիստ տարիներին, այսուհետ նույնպես հուսալի հիմք կածառայի Ռուսաստանի ու Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար»,- ասել է ՌԴ նախագահը։