Նախօրեին Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում այն անձանց կալանավորվելու կապակցությամբ, որոնք փորձում են իրագործել իրենց հիմնարար ազատությունները:
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա նշել է, որ այդ անձանց թվում է լրագրողուհի Խադիջա Իսմայլովան։ Ջեֆֆ Ռատկեի խոսքով, նրանք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը հարգանք ցուցաբերել սեփական քաղաքացիների ունիվերսալ իրավունքների հանդեպ և պայմաններ ստեղծել ազատ արտահայտվելու համար։