Միջազգային 

Մարգվելաշվիլին խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը

Վրաստանի նախագահը  Գիորգի Մարգվելաշվիլին երկրի օրենսդիր մարմնի հաստատմանն է ուղարկել Նախարարների կաբինետի նոր կազմը։

Грузия Online-ի հաղորդմամբ՝ Կառավարության նոր կազմում երեք նոր նախարար է՝ Թինա Խիդաշելին (պաշտպանության նախարար), Գիգլա Ագուլաշվիլին (շրջակա միջավայրի պահպանության նախարար) և Տարիել Խեչիկաշվիլին (երիտասարդության և սպորտի հարցերով նախարար):


Վրաստանի նախագահի կողմից խորհրդարանին կառավարության նոր կազմը ներկայացնելու ժամկետը լրանում էր մայիսի 8-ին:

 

Նույն շարքից