Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետ Յուվեն Մայերը քաղաքապետարանի խորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդում է բելգիական «RTBF» հեռուստալիքը:
Քաղաքապետը կոչ է արել քաղաքային իշխանությունների մյուս ներկայացուցիչներին ևս իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նշվում է, որ քաղաքապետի այս քայլը խորհրդանշական էր այն բանից հետո, երբ Բելգիայում բանավեճ սկսվեց հիշատակի միջոցառումներից թուրքական ծագումով պատգամավորների բացակայելու հետ կապված: