Interfax-ի հղորդմամբ՝ ՌԴ նախագահ Յուրի Ուշակովը, հայտարարել է, որ ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2015թ. հոկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Նա հիշեցրել է, որ ԱՊՀ գործող նախագահը Ղազախստանն է, իսկ 2013 ու 2014 թթ. ԱՊՀ-ում նախագահում էր Բելառուսը:
«ԱՊՀ-ում կա թեմատիկ տարիների պրակտիկա. 2015-ը ԱՊՀ-ում հայտարարվել է Հայրենական մեծ պատերազմի, իսկ 2016-ը՝ կրթության տարի»,- նշել է Ուշակովը: