Միջազգային 

Ասադը տարեսկզբից ի վեր առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զոհված հերոսների հիշատակի օրը Դամասկոսի արվարձանում հանդիպել է զոհված զինվորների երեխաների և կանանց հետ,  հայտնում է SANA գործակալությունը:



«Ես ուզում եմ այս օրը ձեր կողքին լինել, քանի որ մեծ երջանկություն եմ համարում զոհված հերոսների որդիների և դուստրերի կողքին գտնվելը»,- ասել է Ասադը:



Կայքը հիշեցնում է, որ նախագահը վերջին անգամ հասարակության առջև հայտնվել էր նոր տարվա նախօրեին, երբ հանդիպել էր զինվորականների հետ Ջոբար շրջանում` առաջին գծում:

Նույն շարքից