Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Մայիսի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, նշելով, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է ստորագրել շուրջ 40 փաստաթուղթ:
Բանկցություններում կքննարկվեն մի շարք տնտեսական ու ռազմաքաղաքական հարցեր, ինչի արդյունքում կքնքվեն մոտ 40 համաձայնագրեր:
Հիշեցնենք, որ Չինաստանի առաջնորդը Մոսկվայում կմասնակցի հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումներին: