Միջազգային 

Նազարբաեւը հեռախոսազրույց է վարել Պորոշենկոյի հետ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցում կարեւորել է մինսկյան համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը:

 

 

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, նշելով, որ Ուկրաինայի նախագահը Նազարբաեւին շնորհավորել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

 

Իր հերթին Նազարբաեւը հույս է հայտնել, որ ուկրաինական կողմը կշարունակի երկխոսությունը Դոնբասի աշխարհազորայինների հետ ու հավատարիմ կմնա մինսկյան համաձայնագրերին:

 

Վերջում Նազարբաեւը Պորոշենկոյին հրավիրել է այցելել Ղազախստան:

 

 

 

Նույն շարքից