Միջազգային 

Լյուքսեմբուրգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

 

Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը` Պատգամավորների պալատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Պալատի պտգամավոր, փոխխոսնակ Լորան Մոզարը` Twitter-ում արած իր գրառումով:

 

Մոզարը, մասնավորապես, գրում է. «Բանաձևը միաձայն ընդունվել է Պատգամավորների պալատի կողմից»: Փոխխոսնակը իր տեքստին կից թեգով նշել է`#ArmenianGenocide:

 

Օրեր առաջ  Լյուքսեմբուրգի Քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը ներկայացրել էր բանաձև, որով կոչ էր արվում 1915 - 1918 թթ հայերի կոտորածը Օսմանյան Թուրքիայում ճանաչել ցեղասպանություն:

«1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին», - օրեր առաջ հայտարարել էր Մոզարը:

Նույն շարքից