Միջազգային 

Նախագահը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի հետ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

Նույն շարքից