Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Միացյալ նահանգների պաշտոնատար անձանց Իրանի հասցեին կատարվող սպառնալիքները վտանգում են միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների դրական արդյունքի հաստատմանը:
Այդ մասին հայտնել է Իրանի իսլամական հանրապետության առաջնորդ Այաթոլա Հոմեյնին, նշելով, որ Իրանը սպառնալիքների պարագայում կդադարեցնի երկխոսությունն ու կհրաժարվի բանակցություններից:
Մայիսի 12-ին նախատեսվում է Իրանի ու ԵՄ-ի երկրների հանդիպումը, որը տեղի կունենա Վիեննայում:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է կնքել վերջնական համաձայնագիր Իրանի ու Վեցնյակի միջեւ:
Ավելի վաղ Ապրիլի 2-ին Լոզանում կողմերի միջեւ կնքվել էր իրանական միջուկային խնդրի վերաբերյալ նախնական համաձայնությունը: