Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի միջոցառումների մասնակցելու համար Ռուսաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Շտայնմահերը, ով Վոլգոգրադում ռուսաստանյան իր կոլեգայի հետ հանդիպման ժամանակ հնարավորություն կստանա քննարկել Ուկրաինայի արեւելքում առկա իրավիճակը:
Այդ մասին հայտնել են Գերմանիայի ԱԳ-ից, նշելով որ արտգործնախարարը մայիսի 7-ին կժամանի Վոլգոգրադ՝ հարգանքի տուրք մառուցելու հերոս քաղաքի պաշտպաններին:
Արտգործնախարարները ծաղկեպսակներ կդնեն Մամաեւ Կուգանի ահնայտ զինվորի հուշարձանին: Գերմանիայի արտգործնախարարին կուղեկցեն պատգամավորներ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ակտուալ մի շարք հարցեր ու ուկրաինական ճգնաճամի կարգավորման հարցը: