Միջազգային 

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է կին լինի. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծիք է հայտնել, որ իրեն հաջորդողը պետք է կին լինի: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրա ներկայացուցիչ Ֆարհան Խակն ասել է, որ մի շարք հրապարակային միջոցառումների ժամանակ Պան Գի Մունն արդեն ասել էր, որ ժամանակն է, որպեսզի գլխավոր քարտուղարի պաշտոնը կին զբաղեցնի:


Բացի այդ Ֆարհան Խակը նշել է, որ Պան Գի Մունը չի մասնակցելու գլխավոր քարտուղարի հաջորդ ընտրություններին:

Նույն շարքից