Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է ձևավորել իշխող կոալիցիա: Վերջնաժամկետի ավարտին մնում էր մոտ երկու ժամ, սակայն գործող վարչապետին հաջողվել է կոալիցիա կազմել աջակողմյան «Հրեական օջախ» կուսակցության հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Բենիամին Նեթանյահուն մարտի 17-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը խորհրդարանում 30 տեղ ստացավ, ընդամենը 6 շաբաթ ուներ նոր կոալիցիա ձևավորելու համար:
Հիշեցնենք, որ Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարվեց 2014 թվականի դեկտեմբերին, երբ փլուզվեց իշխող կոալիցիան: