Միջազգային 

Այժմ ռուսական և բելառուսական ռուբլին եվրոյի նկատմամբ բավական կայուն փոխարժեք ունի

Ռուսական ռուբլին մնում է նախընտրելի արտարժույթ Ռուսաստանի և Բելառուսի առևտրային գործարքների հաշվարկների համար: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալության տված հարցազրույցում հայտնել է Բելառուսում ՌԴ առևտրի ներկայացուցիչ Կոնստանտին Արտյուշինը:



 

Ռուսաստանի առևտրի ներկայացուցչի խոսքով՝ «այժմ ռուսական և բելառուսական ռուբլին եվրոյի նկատմամբ բավական կայուն փոխարժեք ունի»: Նա հայտնել է, որ այսօրվա դրությամբ Բելառուս ռուսական արտահանման կեսն իրականացվում է ռուբլիով, կեսը՝ դոլարով, իսկ Ռուսաստան բելառուսական արտահանումը՝ 70 տոկոսով ռուբլիով:»

Նույն շարքից