Միջազգային 

Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման հետ կապված, որի համաձայն խստորեն դատապարտում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից 1915-ը ցեղասպանություն անվանող որոշումը։



Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝  ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե խնդրի հետ կապված իրենց տեսակետները հայտնել են են Թուրքիայի ԱԳՆ կանչված Անկարայում Լյուքսեմբուրգի դեսպանին, ինչպես նաև հետ է կանչվել Լյուքսեմբուգում Թուրքիայի դեսպան Լևենթ Շահինքայան։



Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը 1915-ին հայերի դեմ իրականացված կոտորածը Ցեղասպանություն էր որակել և կոչ արել Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը։

Նույն շարքից