Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ԼԺՀ իշխանությունները Բարաք Օբամային հրավիրել են Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին:
Այդ մասին հայտնել են Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունից, նշելով, որ բացի ԱՄՆ նախագահից հանդիսություններին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ ԵԱՀԿ դիտորդները, միջազգային մի շարք կազմակերպություններ, Կարմիր Խաչը, ՄԱԿ-ը:
Վերոհիշյալ միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչները կարող են սեփական աչքերով տեսնլ, որ Դոնբասի բնակիչները ահաբեկիչներ ու անջատողականներ չեն, ինչպես դա ներկայացնում են արեւմտյան որոշ լրատվամիջոցներ, այլ սովորական մարդիկ, ովքեր պաշտպանում են իրենց ծնողներն ու երեխաներին: