Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, քանի դեռ ԼԺՀ ու ԴԺՀ հանրապետությունների ինքնավարությունը չի ճանաչվել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից, մինսկյան համաձայնագրերը չեն կարող կյանքի կոչվել:
Այդ մասին հայտնել Է Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ բորլոր փաստաթղթերն ու համաձայնագրերը կմնան թղթի վրա:
Նրա կարծիքով, Ուկրաինան մինսկյան համաձայնագրերը օգտագործում է ժամանակ շահելու, ուժերի վերախմբավորման ու ռեւանշի հասնելու նպատակով:
Նրա խոսքերով, ուկրաինական կողմը այդպես էլ շփման գծից չի հեռացրել ծանր զինատեխնիկայի զգալի մասը, շարունակում է պրովոկացիաներն ու հրադադարի պարբերական խախտումները: Դոնբասի բնակավայրերը կրկին հրետակոծվում են, ինչի հետեւանքով կրկին զոհեր ու վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում:
Վերջում նա շեշտել է, որ Դոնբասի բնակչությունը շարունակելու է պայքարն ինքնիշխանության ու ազատության համար, ուստի Պորոշենկոյին խորհուրդ է տվել ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել ու անհիմն պահանջներով հանդես չգալ: