Միջազգային 

Բունդեսթագում առաջարկել են փոխհատուցել խորհրդային ռազմագերիներին

Գերմանիայի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը պահանջել են կառավարությունից փոխհատուցել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների գերմանական համակենտրոնացման ճամբարներում պահվող խորհրդային զինվորներին՝ նրանց կրած զրկանքների համար:

 

Այդ մասին գրում է գերմանական Tageszeitung պարբերականը, նշելով, որ ընդդիմադիրների առաջարկը քննադատության է ենթարկվել իշխող կոալիցիայի կողմից:

 

Պարբերականը տեղեկացնում է, որ պատրազմի տարիններին գերմանական ֆաշիստները առանձնակի դաժանությամբ են վերաբերվել խորհրդային զինվորների հետ, իսկ արեւմտյան երկրների ռազմագերինների նկատմամ կիրառել առավել մեղմ պատիժներ:

 

 

Գերմանական գերության մեջ հայտնված շուրջ 5 միլիոն կարմիրբանակայիններից ներկայումս ողջ են մնացել 2 հազարը:

 

Ընդդիմադիր ձախերը պահանջում են նրանց տրամադրել 7670 եվրո դրամական փոխհատուցում՝ միաժամանակ նշելով, որ խնդիրն ավելի շատ պետք է դիտարկել մարդկային տեսակյունից՝ խոստովանել ֆաշիստների գործած մեղքերն ու դատապարտել նրանց:

 

1993-2000թթ.-ին Գերմանիան որոշակի փոխհատուցում է տրամադրել ֆաշիզմից տուժած քաղաքացիներին ու նրանց հարազատներին, սակայն, ռազմագերիներին այդպես էլ չի հատկացրել դրամական փոխհատուցում:

 

 

 

 

Նույն շարքից