Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, այն դեպքում , երբ եվրոպական երկրների ղեկավարները հույս են հայտնում, որ ուկրաինական հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, Լիտվիայի նախագահ Դալյա Գրբաուսկայտեն համոզմունք է հայտնել, որ Դոնբասում մինսկյան համաձյնագրերը ընդհանրապես չեն գործում, իսկ հրադադարի ռեժիմը վաղուց խախտվել է:
Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի տվյալների համաձայն հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում վաղուց խախտվել է, իրավիճակը փոփոխվում է ժամ առ ժամ, հաճախակի են դարձել հրետակոծություններն ու մարտերը հակամարտող կողմերի միջեւ:
Ավելի վաղ Լավրովը ՆԱՏՕ-ին մեղադրել էր նրա կողմնապահ դիրքորոշման համար: Բրյուսելը Ռուսաստանից պահանջում է միակողմանի կատարել մինսկյան համաձայնագրերը՝ անտեսելով իրողությունն, որ ուկրաինական ուժայինները պարբերաբար խախտում են կրակի դադարեցման տեժիմը: