Մեծ Բրիտանիայում մայիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամփոփվել են ընտրական շրջանների 50%-ի արդյունքները։ Առաջատար է Լեյբորիստական կուսակցությունը, գրում է gazeta.ru-ն։
Սակայն Exit poll-ի տվյալներով՝ արդյունքում հաղթանակ կտանեն իշխող կուսակցությունւ։ Ըստ Exit poll-ի՝ լեյբորիստները Համայնքների պալատում կզբաղեցնեն 135 տեղ, պահպանողականները՝ 115, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 50, լիբերալ դեմոկրատները՝ 6, Անկախության կուսակցությունը՝ 1, այլ կուսակցություններ՝ 19 տեղ։