Միջազգային 

Պուտինը մայիսի 9-ին ընդառաջ կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարներին

ԱՊՀ երկրների ղեկավարներն այսօր Մոսկվայում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն:



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, ովքեր Մոսկվա են ժամանել մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:



Հանդիպմանը իրենց ներկայությունն են հաստատել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, ինչպես նաև Ուզբեկիստանի նախագահ Իսլամ Կարիմովը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:


Նույն շարքից