Միջազգային 

Բարաք Օբաման շնորհավորում է ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորում է ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ և «շարունակում է կողմ լինել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը»։ Այս տեղեկությունը ՏԱՍՍ գործակալությանը հաստատել է Օբամայի՝ Ռուսաստանի հարցով գլխավոր խորհրդական Սելեսթ Ուոլանդերը։

 


«Մեր նախագահը և ազգային անվտանգության հարցով նրա օգնականը խնդրել են ինձ ռուս ժողովրդին շնորհավորանքներ փոխանցել ներկայիս հոբելյանի կապակցությամբ։ Մեզ համար շատ թանկ են հիշողություններն այն մասին՝ ինչպես են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ժողովուրդները համատեղ հաղթանակի հասել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասել է Ուոլանդերը։

 


Նույն շարքից