Պակիստանում Մի-17 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ: Աղետի հետևանքով զոհվել են Նորվեգիայի և Ֆիլիպինների դեսպանները, նաև Մալայզիայի և Ինդոնեզիայի դեսպանների կանայք: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նրանց թվում են օդաչուները, ինչպես նաև Պակիստանում Ֆիլիպինների դեսպան Դոմինգո Լուչենարիոն և Նորվեգիայի դեսպան Լեիֆ Լարսենը:
Վթարի հետևանքով զոհվել են նաև Պակիստանում Մալազիայի և Ինդոնեզիայի դեսպանների կանայք: Իսկ Լեհաստանի ու Նիդեռլանդների դեսպանները վիրավորների թվում են:
«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները ստանձնել են ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը:
Նշվում է, որ գրոհայինների թիրախը եղել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: