Եվրասիական տնտեսական միությունը պետք է մտածի դրամային քաղաքականության մեջ առավել սերտ համագործակցության մասին: Այս մասին ԵՏՄ երկրների առաջնորդների նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է TASS-ը:
«Մեր երկրների կենտրոնական բանկերը կարող էին առավել արդյունավետ հակազդել արժույթների կուրսերի կտրուկ տատանումներին: Դրամային քաղաքականության մեջ համաձայնեցված գործողությունները պետք է հիմնված լինեն տնտեսական ոլորտում ինտեգրացիոն գործընթացների վրա»,-հայտարարել է նախագահը: