Միջազգային 

Մերկելը մայիսի 13-ին Բեռլինում կհանդիպի Պյոտր Պորոշենկոյի հետ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը Մայիսի 13-ին Բեռլինում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

 

Այդ մասին հայտնել են Գերմանիայի կառավարության աշխատակազմից, նշելով, որ բանակցություններից առաջ կողմերը կպատասխանեն լրագրողների հարցերին:

 

Երկկողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակը, մինսկյան համաձայնագրերի կատարման հեռանկարներն ու Ուկրաինայում բարենորոգումների իրականացման խնդիրներր:

 

Հիշեցնենք, որ վերջին անգամ Պորոշենկոն ու Մերկելը հանդիպել էին Բեռլինում մարտի 13-ին:

 

 

 

Նույն շարքից