ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է արտասահմանյան պատվիրակություններին ու պատվավոր հյուրերին, որոնք եկել են մասնակցելու Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցում են մոտ 30 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո Պուտինը կուղևորվի մասնակցելու ռազմական շքերթին։