ԱՊՀ երկրների նախագահների հաջորդ հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 9-ին` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` մայիսի 8-ին Մոսկվայում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ հաջորդ հանդիպման ամսաթվի պահպանման մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է պատասխանել: