Բարաք Օբաման պաշտոնական այցերով գտնվել է ԱՄՆ-ի 50 նահանգներում, հայտնում է Associated Press-ը:
Օբաման մայիսի 8-ին այցելել է Հարավային Դակոտա նահանգ, որը դարձել է նրա այցելած 50-րդ նահանգը:
Նրանից պահանջվել է 6.5 տարի՝ որպես նախագահ բոլոր նահանգներն այցելելու համար:
Օբաման, այսպիսով, դարձել է ԱՄՆ 4-րդ նախագահը ով այցելել է երկրի բոլոր նահանգները՝ Ռիչարդ Նիքսոնից, Ջորջ Բուշ ավագից և Բիլ Քլինթոնից հետո: