Միջազգային 

Սաուդյան Արաբիան Եմենում մայիսի 12-ից 5 օրով հումանիտար հրադադար կհաստատի

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում մայիսի 12-ից 5 օրով հումանիտար հրադադար հաստատելու մասին։  Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: 

 

Ենթադրվում է, որ հրադադարի օրերին հնարավորություն կլինի հումանիտար օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը:



Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ռազմական գործողությունները սկսել էր մարտի 26-ին, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը, իսկ  երկրի նախագահը լքել էր երկրը: 

Նույն շարքից