Ղազախստանի հարավ-արևելքում այսօր գրանցվել է 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ղազախստանի սեյսմոլոգիական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 88 կմ դեպի արևելք, հայտնում է gazeta.ru-ն։
Մասնագետների տվյալներով՝ երկրաշարժի էներգետիկ դասը 8.6 է, իսկ խորությունը՝ 10 կմ: