Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթղթերը:
Մայիսի 8-ին պետության ղեկավարը մասնակցել էր Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, Ղրղըզստանի խորհրդարանն արդեն ընդունել է համապատասխան օրենքների ամբողջ փաթեթը:
«Վստահ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունն ընդհանուր բարիք կդառնա մեր ժողովուրդների համար: Միությունը կամրապնդի եվրասիական տարածությունում կայունությունը»,- ընդգծել է Ալմազբեկ Աթամբաեւը: