Միջազգային 

Եգիպտոսի նախագահ. Կահիրեն շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Եգիպտոսի նախագահի գնահատմամբ Կահիրեն կշարունակի Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը մի շարք բնագավառներում:

Այդ մասին Եգիպտոսի նախագահը հայտնել է Մոսկվայի հաղթական միջոցառումների շրջանակում, որտեղ նա գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

 

Ավելի վաղ Պուտինը պաշտոնական այց էր կատարել Եգիպտոս, որտեղ քննարկվել էին միջպետական համագործակցության մի շարք խնդիրներ:

 

Մասնավորապես Ռուսաստանի օժանդակությամբ Եգիպտոսում կմոդեռնիզացվեն ԽՍՀՄ օգնությամբ կառուցված արդյունաբերական օբյեկտներն ու էլեկտրակայանները, զարկ կտրվի գյուղատնտեսության ոլորտում ռուսական ապրանքատեսակների լայն կիրառմանը:

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը ռազմա-տեխնիկական բնագավառում  ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ներկայումս երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 4,62 միլիարդ դոլար:

 

Նույն շարքից