Միջազգային 

Վրաստանի երկրաշարժը ՀՀ-ում չի զգացվել

ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 10-ին, ժամը 20.46-ին գրանցվել է հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության 43.410 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ և 2.9 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում:

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Զոհեր և տուժածներ չկան: Ժամը 21.15-ին 2.7 մագնիտուդով հետցնցում է գրանցվել:

 

ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Նույն շարքից