Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բացառել է Շոտլանդիայի անկախության մասին թեմայով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով տեղական հեռուստաընկերություններից մեկին։
Մեծ Բրիտանիայում մայիսի 7–ին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո վարչապետը խոստացել էր կատարել Շոտլանդիայի նկատմամբ լիազորությունների փոխանցման բոլոր պարտավորությունները, սակայն նա մերժել էր այն գաղափարը, որ շոտլանդացիները մոտ ապագայում կկարողանան ևս մեկ հանրաքվե անցկացնել։
«Մենք հանրաքվե անցկացրինք։ Շոտլանդիան քվեարկեց Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին։ Այլ հանրաքվե չի նախատեսվում», – հայտարարել է Քեմերոնը։