Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, ապա հայտարարությամբ հանդես եկել։ Նա հայտարարել է, որ տպավորված է հանդիպումից և մտածում է անգամ այն մասին, որ ցանակնում է աղոթել Աստծուն: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ռաուլ և Ֆիդել Կաստրոն վաղ հասակում մկրտվել են կաթոլիկ եկեղեցում, սակայն 1958 թ․ Կուբայում տեղի ունեցավ հեղափոխություն և եկեղեցու դեմ սկսվեցին հալածանքները:
Ռաուլ Կաստրոն նաև շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին այն դերի համար, որ նա խաղացել է Կուբայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման գործում: