Մոնակոյում մայիսի 10-ին արքայազն Ալբերտը և արքայադուստր Շառլինը մկրտել են իրենց 5-ամսական երկվորյակներին:
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Մոնակոյի թագաժառանգ 5-ամսական երկվորյակներ՝ Ժակի և Գաբրիելայի մկրտության արարողությունը տեղի է ունեցել առավոտյան: Թագավորական ընտանիքին ողջունելու են եկել բազմաթիվ մարդիկ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մկրտության արարողությունը փակ է լինելու, իսկ հավաքվածները մկրտությանը կկարողանային հետևել տաճարի մոտակայքում տեղադրված էկրանների օգնությամբ: