Հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ ռուսական եկեղեցու բակից յոթանասուն փուչիկ են բաց թողել երկինք, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երեխաների մեծ մասը ծնվել է ԱՄՆ–ում, սակայն ծնողների շնորհիվ նրանք պահպանել են ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ սերը։ Բացի պարերից, նրանք նաև ռազմական տարիների երգեր կատարեցին։ Ձայնակցում էր ողջ դահլիճը, ընդ որում` երեխաներին ձայնակցում էին անգամ այն մարդիկ, ովքեր երբեք չեն ապրել Ռուսաստանում։ Հնչեցին «Սմուգլյանկա», «Կատյուշա», «Կռունկները» երգերը, «Սպասիր ինձ», «Հայրենիք» բանաստեղծությունները։
Հավատացյալները միջոցառման ժամանակ պատմում էին պատերազմին մասնակցած իրենց հարազատների մասին, ընթերցում նրանց նվիրված բանաստեղծությունները։ «Անհավանական է, որ մեր երկիրը, այդպիսի կորուստներ կրելով, կարողացավ հաղթել»։ Սակայն Հիտլերը սխալվեց` պատերազմ հայտարարելով ոչ թե Ստալինին և խորհրդային կառավարությանը, այլ` ժողովրդին։ Եվ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայրենիքը պաշտպանելու համար, իսկ թշնամին նման բան չէր սպասում», – ասել է եկեղեցու վանահայր Վիկտոր ավագ երեց Պոտապովը։