Միջազգային 

Շվեդիայի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման հրամանը

Շվեդիայի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման հրամանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։


 

Ասանժին Շվեդիայում կասկածում են բռնաբարության և սեքսուալ ոտնձգությունների մեջ։ Նա համաձայնել է, որ շվեդ քննիչներն իրեն հարցաքննեն Լոնդոնում։ Մարտի կեսերին հայտնի դարձավ, որ Շվեդիայի դատախազությունը մտադիր է հարցաքննել Ասանժին։



Ասանժը 2012թ.–ից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ 

Նույն շարքից