Լիբիայում այսօր հարձակման է ենթարկվել թուրքական բեռնատար նավ: Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, նավի վրա կրակ է բացել օդից, երբ այն մոտեցել է Տոբրուկ նավահանգստին: Նավապետի օգնականը մահացել է, իսկ անձնակազմի մյուս անդամները վիրավորվել են:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որը նավը գտնվել է միջազգային ջրերում: Այլ մանրամասներ հայտնի չեն: