Իրաքը հետաքրքրված է ՌԴ–ից ժամանակակից ուղղաթիռների, զրահատեխնիկայի և սպառազինության այլ տեսակների գնման հարցում։ Գնումների ծավալը կարող է կազմել 3 մլրդ դոլար, կարծում է Իրաքի անվտանգության հարցերով փորձագետ Հիշամ ալ Հաշիմին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իրաքը ցանկանում է Ռուսաստանից գնել ուղղաթիռներ, տանկեր և զրահատեխնիկա, դիպուկահարների համար նախատեսված զենք, գիշերային տեսանելիության սարքեր», – հայտարարել է նա Sputnik Arabic արաբական կայքին։ Նրա խոսքերով` Բաղդադը նաև հետաքրքրված է «գործարքի օպերատիվ պատրաստման» հարցում։
Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տվյալներով` 2014 թ.–ին Իրաքին բաժին է հասել ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարման 11 տոկոսը։