Միջազգային 

Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն շահագրրգրռված է Ռուսաստանի հետ հետագա համագործակցությամբ

analitik.am

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի հետ յուրաքանչյուր շփում: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ու պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են մոտ ժամանակներս անցկացնել հանդիպում՝ քննարկելու համար կոնֆլիկտային տարբեր իրավիճակների կարգավորման հարցում երկու երկրների հնարավոր համատեղ քայլերը:

 

Դրա հետ կապված՝ Սթոլթենբերգը հայտարարել է. «Պետքարտուղար Քերիի ու նախարար Լավրովի հանդիպումն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ինչպես նաև մի շարք դաշնակիցների ու Ռուսաստանի միջև շարունակվող խորհրդակցությունների, քաղաքական շփումների ու երկխոսության մասնիկն է»:


Նույն շարքից